Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

Ի գիտություն բոլոր ուսանողների

Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1716-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Համալսարան) կանոնադրությամբ և հիմք ընդունելով ռեկտորի համապատասխան հրամանները հաստատվել են բաց թողնված դասերի լրացման, ինչպես նաև լրացուցիչ դասերի ժամանակացույցի մասին կարգերը:

 

Բաց թողնված դասերի լրացման կարգը

 

Հաստատվել է համալսարանի ուսանողների բաց թողնված (բացակայած) դասերի լրացման հետևյալ կարգը.

 

  1. Ուսանողները պարտավոր են ուսուցման մասին պայմանագրով նախատեսված պայմաններով և Համալսարանի կողմից սահմանված կարգով ու ժամկետներում կատարել ուսումնական ծրագրերով նախատեսված բոլոր առաջադրանքները, հաճախել դասերին` առանց ուշացման: 

  2. Եթե ուսանողը` ուսուցման մասին պայմանագրով նախատեսված վարձավճարի սահմաններում և Համալսարանի կողմից սահմանված ուսումնական ծրագրերով և ժամանակացույցով նախատեսված դասերից բացակայել է, Համալսարանի կողմից նախատեսվում են լրացուցիչ վճարովի դասընթացներ, հետևյալ պայմաններով` 

    ա) 2 շաբաթ և ավելի տևողությամբ առարկաների ցիկլային պարապմունքներից բացակայելու դեպքում ուսանողը պարտավոր է լրացնել յուրաքանչյուր բացակայած դասի 1 համապատասխան շաբաթը. Ցիկլերի ընթացքում դասի տևողությունը համընկնում է յուրաքանչյուր օրվա ուսուցման տևողությանը 

    բ) դասերի բացթողումը (բացակայելը) դասերին չներկայանալն է և այն բացակայությունները, որոնք նշանակվել են ուսանողի` դասերից ուշանալու պատճառով: Դասից ուշացում է դիտվում դասի մեկնարկից և դասամիջոցից հետո ուշացումը. 

    գ) գործնական պարապմունքներին հաճախումների գրանցումը դասախոսի կողմից պետք է կատարվի դասի մեկնարկից հետո 5 րոպեի ընթացքում` ուսումնական մատյանում: Դասախոսություններից բացակայությունները գրանցվում են համապատասխան մատյաններում.

    դ) ուսանողի ներկայության դեպքում դասամատյանի համապատասխան վանդակում պետք է գրանցվի «ն» տառը, իսկ բացակայության դեպքում`«բ» տառը: 

  3. Սույն կարգը վերաբերում է`

    ա) ընդհանուր բժշկության ֆակուլտետում` ուսուցման 4-րդ և բարձր տարիներին,

    բ) ստոմատոլոգիական ֆակուլտետում` ուսուցման 3-րդ տարվա երկրորդ կիսամյակին և բարձր տարիներին,

    գ) դեղագիտական ֆակուլտետում` ուսուցման 4-րդ և բարձր տարիներին: 

  4. Լրացուցիչ դասընթացները, որպես կանոն, անցկացվում են ձմեռային և ամառային քննաշրջանների ընթացքում, որոնց ժամկետները սահմանվում են ռեկտորի կողմից: 

  5. Լրացուցիչ դասընթացների համար վճարման չափը որոշվում է` ելնելով ռեկտորի կողմից հաստատված յուրաքանչյուր առարկայի կրեդիտների գնացուցակից` համապատասխան ժամկետների համամասնական չափերով: 

  6. Ուսանողների բացակայությունները քննարկվում են և ներկայացվում է եզրակացություն` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի նախագահությամբ անցկացվող ուսումնական խորհրդի կողմից, որի կազմի մեջ են մտնում ուսումնամեթոդական վարչության պետը, համապատասխան ֆակուլտետների դեկանները, հաշվապահական բաժնի և իրավաբանական բաժնի ներկայացուցիչները, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի կողմից ներգրավված այլ աշխատողներ, ինչպես նաև ուսանողության ներկայացուցիչներ: Եզրակացությամբ հարգելի համարվող բացակայությունների հետևանքով լրացման վճարները փոխհատուցվում են Համալսարանի կողմից կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: 

  7. Լրացուցիչ վճարովի դասընթացներին իրենց ցանկությամբ` կամավոր կարող են մասնակցել նաև դասերին լիարժեք մասնակցած բոլոր կուրսերի ուսանողները: 

  8. Պարտադիր լրացուցիչ դասընթացների համար դասախոսի ընտրությունը կատարվում է համապատասխան ամբիոնի վարիչի և դասախոսի համաձայնությամբ, իսկ կամավոր լրացուցիչ դասընթացների համար` ամբիոնի վարիչի, դասախոսի և ուսանողի համաձայնությամբ: 

  9. Պարտադիր լրացուցիչ դասընթացների համար համապատասխան դասախոսը վճարվում է հիմնական դասաժամերի համար սահմանվածչափերով, իսկ կամավոր լրացուցիչ դասընթացների համար` ռեկտորի կողմից որոշված կարգով:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ